«Անթառամ»-ը հինմադրվել է 1989 թվականին, այն արտադրում է դեղաբույսեր և բուսական թեյեր: Ոլորտի եզակի կազմակերպություններից է, որտեղ արտադրական ամբողջ գործընթացը իրականացվում է ձեռքով և ղեկավարվում է դեղագործների կողմից: Արտադրական գործընթացին մասնակցում են բազմաթիվ գյուղական ընտանիքներ: Տարիների ընթացքում ստեղծվել է լայն տեսականի, որում ներկայացված են Հայաստանի լեռներից հավաքված վայրի դեղաբույսերի շուրջ 50 և աճեցվող 7 տեսակներ: Թեյերը հաճելի են խմելիս և առողջարար են:
Օժտված է հանգստացնող, կծկանքալույծ, միզամուղ, անոթալայլիչ հատկություններով:
Ցուցվում է անքնության, արյան բարձր ճնշման, նյարդային գրգռվածության, վախի, նևրոզների, հիստերիաների, սիրտ-անոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի կծկումների դեպքում:
Օժտված է հակաբորբոքային, խորխաբեր և կծկանքալույծ հատկություններով, նպաստում է դաշտանային ցիկլի և կլիմաքսի ընթացքի կարգավորմանը, ձվարանների բորբոքման վերացմանը, չեզոքացնում և օրգանիզմից հեռացնում է թույները, թեթևացնում է հազը:
Նպաստում է գիշերային հաճախամիզությունների կրճատմանը, վերջնաղու շրջանում ցավի և ծանրության մեղմացմանը, շագանակագեղձից (նաև վերածված ադենոմայի) ախտածին բակտերիաների կալցիֆիկատների հեռացմանը, խթանում է ամորձիների գործունեությունը, իջեցնում է շաքարների քանակը արյան մեջ, չեզոքացնում և օրգանիզմից հեռացնում թունավոր նյութերը:
Հանդիսանում է կազդուրող, միզամուղ, թույլ լուծողական միջոց:
Իջեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ: Աղիներից հեռացնում է գազերը, տոքսիններն և չյուրացված նյութերը: Մաքրում է օրգանիզմը ալկոհոլի և թմրանյութերի վնասակար հետևանքներից: Տարբերվում է տիպիկ լուծողական միջոցներից առավել մեղմ ազդեցությամբ, լեղամուղ հատկությամբ, տհաճ կծկանքներ (սպազմեր) չի առաջացնում:
Օժտված է բակտերիասպան, հակագերճնշումային, միզամուղ հատկություններով: Մաքրում է օրգանիզմը ալկոհոլի և թմրանյութերի վնասակար ազդեցություններից։