Բոլոր ապրանքները › Անտոնի թեյեր — Ֆունկցիոնալ թեյեր

Թեյ Կարկադե

Թեյ Կարկադե

Արտադրանքի գիծ: Անտոնի թեյեր — Ֆունկցիոնալ թեյեր · Կիրառություն: Իմունային, Միզասեռական, Արյուն

Հիբիսկուսի ծաղիկներից ստացված ըմպելիքը պարունակումէ հակաօքսիդանտներ, կիտրոնաթթու, վիտամիններ, հատկապես` վիտամին C, չհագեցած ճարպաթթուներ, օրգանիզմից հեռացնում է ազատ ռադիկալներ, թույներ, իջեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ:

Նպաստում է հաղթահարել սթրեսը, գերհոգնածությունը, ցրտառական և ինֆեկցիոն հիվանդությունները:

Օժտված է միզամուղ հատկությամբ:

Քաշը 30 գր:

Պահել չոր, զով, մութ տեղում 3 տարի:

Պատրաստում

Փաթեթը տեղադրել թեյնիկում կամ մեծ բաժակում, ավելացնել 250-500 մլ եռացող ջուր, փակել, թրմել 10-30 րոպե և խմել: Կարելի է խմել մեղրով կամ կիտրոնով:

Հարցեր այս ապրանքի մասին. [email protected] · +374 10 266-100

Բացել ինտերակտիվ կատալոգը