Բոլոր ապրանքները › Անտոնի թեյեր — Ֆունկցիոնալ թեյեր

Մազարմատներն ամրացնող թեյ (բուսական հավաք)

Մազարմատներն ամրացնող թեյ (բուսական հավաք)

Արտադրանքի գիծ: Անտոնի թեյեր — Ֆունկցիոնալ թեյեր · Կիրառություն: Մաշկ և մազեր

Գլխամաշկի արյան շրջանառության կարգավորող միջոց

Ցուցումները

Մազաթափություն, սեբորեա, գլխամաշկի թեփոտում:

Բաղադրությունը

Եղինջի տերևներ, կռատուկի արմատներ, տատրակի տերևներ, վաղենակի ծաղիկներ, սրոհունդի ծաղիկներ, երիցուկի ծաղիկներ:

Կիրառման ձևը

Կատարել թրջոցներ գլուխը լվանալուց հետո, պահել 30 րոպե, ապա լվանալ և չորացնել տաք օդով:

Պահումը`

Դեղաբույսը չոր, մութ զով տեղում:

Թուրմը զով տեղում 2 օր:

Քաշը. 30 գր

Պիտանելիության ժամկետը` 3 տարի:

Պատրաստում

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

Հարցեր այս ապրանքի մասին. [email protected] · +374 10 266-100

Բացել ինտերակտիվ կատալոգը