Բոլոր ապրանքները › Անտոնի թեյեր — Ֆունկցիոնալ թեյեր

Թեյ Անթառամ

Թեյ Անթառամ

Արտադրանքի գիծ: Անտոնի թեյեր — Ֆունկցիոնալ թեյեր · Կիրառություն: Մարսողական, Միզասեռական, Նյարդային

Օժտված է միզամուղ, լեղամուղ հատկություններով:

Ցուցումները

Միզաքարային, լեղաքարային հիվանդություն, լյարդի և լեղապարկի շարունակական բորբոքային հիվանդություններ, լեղուղիների դիսկինեզիա: Նպաստում է խոլեստերինի և բիլիրուբինի քանակների իջեցմանը արյան մեջ: Աղիներից հեռացնում է տոքսիններն ու գազերը: Նարինգենին ֆլավանոիդի պարունակության շնորհիվ ցուցաբերում է հակադեպրեսանտային ազդեցություն:

Բաղադրությունը

Պատրաստված է ավազային անթառամի ծաղիկներից:

Փաթեթի ձևը հնարավորություն է տալիս ստանալու տարբեր համերի, ծավալի և թնդության թուրմեր:

Քաշը 28գր (4գր *7 փաթեթ)

Պահել չոր, զով, մութ տեղում 2 տարի:

Պատրաստում

Փաթեթը տեղադրել թեյնիկում կամ մեծ բաժակում, ավելացնել 250-500 մլ եռացող ջուր, փակել և թրմել: Թրմելուց 10-30 րոպե և խմել: Կարելի է խմել մեղրով կամ կիտրոնով:

Հարցեր այս ապրանքի մասին. [email protected] · +374 10 266-100

Բացել ինտերակտիվ կատալոգը