Հեռ․ +374 (10) 266-100
Սամիթի պտուղներ  (Ռազինա)

Սամիթի պտուղներ (Ռազինա)

Օժտված է փքահան, խորխաբեր, կծկանքալույծ հատկություններով:

Ցուցվում է փքվածության, բրոնխիտի, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ: Աղիներից հեռացնում է տոքսիններն ու գազերը:

Կիրառման ձևը

Խմել օրը 2-3 անգամ 1/2  բաժակ,  ուտելուց առաջ:

Պահումը`

Դեղաբույսը  չոր, մութ զով տեղում

Թուրմը  զով տեղում 2 օր:

Քաշը 40 գր

Պիտանելիության ժամկետը` 3 տարի:

Պատրաստման եղանակ

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ