Բոլոր ապրանքները › Herbeutica — Չորացրած դեղաբույսեր

Էվկալիպտ, տերևներ

Արտադրանքի գիծ: Herbeutica — Չորացրած դեղաբույսեր · Կիրառություն: Շնչառական, Մարսողական, Մաշկ և մազեր, Միզասեռական

Օժտված է հակաբորբոքային, հականեխիչ, հակավիրուսային, հատկություններով:

Ցուցվում է վերին շնչառական ուղիների, լարինգիտների (կոկորդաբորբ), տրախեիտների (շնչափողաբորբ), բաց վերքերի վարակման վտանգի, հաստ և բարակ աղիների, միզապարկի, կանանց վերարտադրողական օրգանների բորբոքումների դեպքում:

Կիրառման ձևը

Կիրառել արտաքին ողողումների, ինհալացիաների, թրջոցների, բաղնիքների և հոգնաների ձևով:

Պահումը`

Դեղաբույսը չոր, մութ զով տեղում

Թուրմը զով տեղում 2 օր:

Քաշը 30 գր

Պիտանելիության ժամկետը` 2 տարի:

Պատրաստում

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

Հարցեր այս ապրանքի մասին. [email protected] · +374 10 266-100

Բացել ինտերակտիվ կատալոգը