Հեռ․ +374 (10) 266-100
Երիցուկ դեղատու, ծաղիկներ

Երիցուկ դեղատու, ծաղիկներ

Օժտված է հակաբորբոքային, լեղամուղ, կծկանքալույծ, տտպող, փքահան հատկություններով:

Ցուցումները

Աղիքային կծկանքներ, որովայնափքանք, փորլուծություն, բերանի խոռոչի բորբոքային հիվանդություններ: Աղիներից հեռացնում է տոքսիններն ու գազերը:

Կիրառման ձևը

Խմել օրը 3 անգամ  1-5 ճաշի գդալ:

Կիրառել արտաքին` ողողումների, թրջոցների և հոգնաների համար:

Պահումը`

Դեղաբույսը  չոր, մութ զով տեղում

Թուրմը  զով տեղում 2 օր:

Քաշը 20 գր

Պիտանելիության ժամկետը` 1.5 տարի:

Պատրաստման եղանակ

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ