Կիրառվում է շաքարային դիաբետի 2-րդ տիպի (ինսուլին անկախ) բուժման ժամանակ:
Օժտված է թերշաքարային հատկություներով (արյան մեջ իջեցնում է գլյուկոզայի պարունակությունը): Բարելավում է ածխաջրային և ճարպային փոխանակությունը: Խթանում է լյարդում գլիկոգենի սինթեզը, նպաստում ենթաստամոքսային գեղձի աշխատանքին: Բարձրացնում է իմունիտետը:
Բաղադրությունը`
Հապալասենու պտուղներ, բողբոջներ և տերևներ, լոբու պատիճներ, էլեուտերոկոկի արմատներ, խատուտիկի արմատներ, կռատուկի արմատներ, եղինջի սերմեր:
Քաշը 40գր (2գր*20 փաթեթ)
Պահել չոր, զով, մութ տեղում 3 տարի:
Փաթեթը տեղադրել թեյնիկում կամ մեծ բաժակում, ավելացնել 200-250 մլ եռացող ջուր, փակել և թրմել 10-30 րոպե: Խմել ուտելուց առաջ: Կարելի է խմել մեղրով կամ կիտրոնով: