
Երիցուկ դեղատու, ծաղիկներ
Flores Chamomillae. դասական երիցուկ՝ մաքուր, համաչափ ծաղկագլխիկներով, նրբորեն չորացրած դեղագործի հսկողությամբ: Հիմնական հումք թուրմերի, խառնուրդների և կոսմետիկ արտադրության համար:
Ձևաչափերը՝ եռալեզու մանրածախ փաթեթ կամ մեծածախ կիլոգրամով: Հասանելի է մասնավոր պիտակավորում:
Տեխնիկական տվյալներ
Մանրածախ փաթեթ կամ մեծածախ կիլոգրամով, ամբողջական չորացրած բուսամասեր: Պահել չոր, մութ, զով տեղում: Պիտանելիությունը՝ ըստ բույսի 2-3 տարի:
Պատրաստում
Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:
Հարցեր այս ապրանքի մասին. [email protected] · +374 10 266-100
