Բոլոր ապրանքները › Herbeutica — Չորացրած դեղաբույսեր

Հազարատերևուկ սովորական, խոտ

Հազարատերևուկ սովորական, խոտ

Արտադրանքի գիծ: Herbeutica — Չորացրած դեղաբույսեր · Կիրառություն: Միզասեռական, Արյուն

Հականեխիչ, հակաբորբոքային, արյունականգ միջոց

Ցուցումները

Ֆիբրոմիոմայի, բորբոքային հիվանդություների հետևանքով առաջացած արգանդային արյունահոսություններ, թութքային արյունահոսություններ:

Կիրառման ձևը

Խմել օրը 3 անգամ 1 ճաշի գդալից:

Պահումը`

Դեղաբույսը չոր, մութ զով տեղում:

Թուրմը զով տեղում 2 օր:

Քաշը. 30 գր

Պիտանելիության ժամկետը` 3 տարի:

Պատրաստում

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

Հարցեր այս ապրանքի մասին. [email protected] · +374 10 266-100

Բացել ինտերակտիվ կատալոգը