Հանդիսանում է կազդուրող, միզամուղ, թույլ լուծողական միջոց: Իջեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ: Աղիներից հեռացնում է գազերը, տոքսիններն և չյուրացված նյութերը: Մաքրում է օրգանիզմը ալկոհոլի և թմրանյութերի վնասակար հետևանքներից:
Բաղադրությունը
Կասիայի տերևներ, բեկտենու կեղև, խատուտիկի արմատներ, կեչու բողբոջներ, եգիպտացորենի սռնակներ (մազիկներ), ձիաձետի խոտ:
Կիրառման ձևը
Խմել օրը 3-4 անգամ 1/2 բաժակ:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում:
Եփուկը զով տեղում 2 օր:
Քաշը. 30 գր
Պիտանելիության ժամկետը` 3 տարի:
Եփուկ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 30 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի: