Միզամուղ, հակաբորբոքային միջոց: Կարգավորում է օրգանիզմի ջրաաղային փոխանակությունը:
Ցուցումները
Երիկամների և միզուղիների բորբոքային հիվանդություններ:
Բաղադրությունը
Սրոհունդի խոտ, արջախաղողի տերևներ, կեչու բողբոջներ, հապալասենու տերևներ, վաղենակի ծաքիկներ, ձիաձետի խոտ:
Կիրառման ձևը
Խմել օրը 3-4 անգամ 1/2 բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում:
Եփուկը զով տեղում 2 օր:
Քաշը. 30 գր
Պիտանելիության ժամկետը` 3 տարի:
Եփուկ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 30 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի: