Ցուցումները
Օժտված է լուծողական հատկությամբ: Ցուցվում է քրոնիկ փորկապությունների դեպքում: Աղիներից հեռացնում է տոքսիններն ու գազերը:
Հակացուցված է հղի և կերակրող կանանց, աղիների բացարձակ անանցանելիություն, մանկական հասակ:
Պատրաստման ձևը.
Եփուկ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 30 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:
Կիրառման ձևը
Խմել օրը 3 անգամ 1-3 ճաշի գդալ, ուտելուց հետո:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում
Եփուկը զով տեղում 2 օր:
Քաշը 30 գր
Պիտանելիության ժամկետը` 3 տարի: