Միզամուղ միջոց
Ցուցումները
Երիկամային հիվանդություններ, միզաքարային լեղաքարային հիվանդություններ, երիկամային և սրտային ծագման այտուցներ:
Կիրառման ձևը
Խմել օրը 2 անգամ 1/2 բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում
Թուրմը զով տեղում 2 օր:
Քաշը 25 գր
Պիտանելիության ժամկետը` 4 տարի:
Ջրաթուրմ. 10 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 100 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 100 մլ-ի: