Կիրառվում է որպես կապող, հակաբորբոքային միջոց բերանի, աղիների, հաստ աղու (կոլիտ) բորբոքումների, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության դեպքում: Ունի հակամանրէային ազդեցություն` կիրառվում է վերքերի, այրվածքների, խոցերի դեպքում` որպես ռեգեներացիան (վերականգնումը) խթանող միջոց:
Ցուցաբերում է հակադեպրեսանտային ազդեցություն:
Կիրառման ձևը
Խմել օրը 3 անգամ 1/ 3 բաժակ, կիրառվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում
Թուրմը զով տեղում 2 օր:
Քաշը 20 գր
Պիտանելիության ժամկետը` 3 տարի
Պատասխանատվության սահմանափակում
Այս արտադրանքը դեղամիջոց չի հանդիսանում և նախատեսված չէ ախտորոշելու, բուժելու, կամ կանխելու որեւէ հիվանդություն:
Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի: