Հեռ․ +374 (10) 266-100
Անթառամ ավազային, ծաղիկներ

Անթառամ ավազային, ծաղիկներ

Կիրառվում է որպես հակադեպրեսանտային, միզամուղ, լեղամուղ միջոց` միզաքարային, լեղաքարային հիվանդության, լյարդի և լեղապարկի շարունակական բորբոքային հիվանդությունների, լեղուղիների դիսկինեզիայի դեպքում: Նպաստում է խոլեստերինի և բիլիրուբինի քանակների իջեցմանը արյան մեջ: Աղիներից հեռացնում է տոքսիններն ու գազերը: Հակադեպրեսանտային ազդեցությունը ցուցաբերվում է նարինգենին ֆլավանոիդի շնորհիվ:

Կիրառման ձևը

Խմել օրը 3 անգամ 1 ճաշի գդալ:

Պահումը

Դեղաբույսը  չոր, մութ զով տեղում

Թուրմը  զով տեղում 2 օր:

Քաշը. 20 գր

Պիտանելիության ժամկետը` 4 տարի:

Պատասխանատվության սահմանափակում

Այս արտադրանքը դեղամիջոց չի հանդիսանում և նախատեսված չէ ախտորոշելու, բուժելու,  կամ կանխելու որեւէ հիվանդություն:

Պատրաստման եղանակ

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ