Հեռ․ +374 (10) 266-100
Էվկալիպտ, տերևներ

Էվկալիպտ, տերևներ

Օժտված է հակաբորբոքային, հականեխիչ, հակավիրուսային, հատկություններով:

Ցուցվում է վերին շնչառական ուղիների, լարինգիտների (կոկորդաբորբ), տրախեիտների (շնչափողաբորբ), բաց վերքերի վարակման վտանգի, հաստ և բարակ աղիների, միզապարկի, կանանց վերարտադրողական օրգանների բորբոքումների դեպքում:

Կիրառման ձևը

Կիրառել արտաքին ողողումների, ինհալացիաների, թրջոցների, բաղնիքների և հոգնաների ձևով:

Պահումը`

Դեղաբույսը  չոր, մութ զով տեղում

Թուրմը  զով տեղում 2 օր:

Քաշը 30 գր

Պիտանելիության ժամկետը` 2 տարի:

Պատրաստման եղանակ

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ