Օժտված է հակաբորբոքային, լեղամուղ, կծկանքալույծ, տտպող, փքահան հատկություններով:
Ցուցումները
Աղիքային կծկանքներ, որովայնափքանք, փորլուծություն, բերանի խոռոչի բորբոքային հիվանդություններ: Աղիներից հեռացնում է տոքսիններն ու գազերը:
Կիրառման ձևը
Խմել օրը 3 անգամ 1-5 ճաշի գդալ:
Կիրառել արտաքին` ողողումների, թրջոցների և հոգնաների համար:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում:
Թուրմը զով տեղում 2 օր:
Քաշը 30 գր
Պիտանելիության ժամկետը` 1,5 տարի:
Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի: