Հեռ․ +374 (10) 266-100
Կատվախոտ դեղատու, արմատներ

Կատվախոտ դեղատու, արմատներ

Հանգստացնող, կծկանքալույծ (սպազմոլիտիկ) միջոց

Ցուցումները

Նյարդային գրգռվածություն, անքնություն, միգրեն, հիստերիա, սրտանօթային նևրոզներ, ստամոքսաղիքային համակարգի կծկանքներ:

Կիրառման ձևը

Խմել օրը 3-4 անգամ 2-3  ճաշի գդալ, ուտելուց հետո:

Պահումը`

Դեղաբույսը  չոր, մութ զով տեղում:

Թուրմը  զով տեղում 2 օր:

Քաշը. 30 գր

Պիտանելիության ժամկետը` 3 տարի:

Պատրաստման եղանակ

Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ