Խորխաբեր միջոց
Ցուցումները
Շնչառական ուղիների հիվանդություններ, բրոնխիտ, կոկլյուշ (կապույտ հազ):
Բաղադրությունը
Մատուտակի արմատներ, կղմուխի արմատներ, ռազինայի(սամիթի) սերմեր, տատրակի տերևներ:
Կիրառման ձևը
Խմել օրը 2-3 անգամ 1/2 բաժակ, ուտելուց առաջ:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում:
Թուրմը զով տեղում 2 օր:
Քաշը. 30 գր
Պիտանելիության ժամկետը` 4 տարի:
Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի: